Տպել
28.04.2014
Ազգային ժողովի արտահերթ նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, ապրիլի 28-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց օրակարգի հարցը՝ «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգի մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Նա նշեց, որ առաջարկվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը 11-ից դարձնել 13՝ ՀՀԿ-ին տալով 7, ԲՀԿ-ին՝ 2, իսկ մյուս խմբակցություներին՝ մեկական տեղեր:

Ընդդիմադիր խմբակցությունները նշեցին, որ չեն մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարեցին որ չեն մասնակցի նաեւ որոշման նախագծի քվեարկությանը:

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթում նշեց, որ եթե որոշ գործընկերները չեն ուզում մասնակցել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, ապա դա իրենց խնդիրն է: Պարոն Շարմազանովը նշեց, որ ժողովուրդը պատգամավորներին ընտրել է ոչ թե գեղեցիկ խոսելու, այլ աշխատելու եւ օրենքներ ընդունելու համար:

Նիստի ավարտին խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց ԱԺ որոշման նախագիծը:

Ազգային ժողովը, սպառելով օրակարգը, ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:


28.04.2014
Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան
Ապրիլի 28-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ  քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 3 օրինագծեր եւ վա...