Տպել
18.04.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուների հետ
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ապրիլի 18-ին հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի՝ Հայաստանի պատասխանատու Շտեֆեն Էրգելսմայի եւ Հարավային Կովկասի երկրների՝ կապի ոլորտի պատասխանատու Ուիլյամ Լահյուի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ նրա Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը, նշեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը իրականացվել է բավական արդյունավետ եւ կարեւոր դեր խաղացել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, մասնավորապես զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ու ոլորտի թափանցիկության ապահովման գործում: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այդ համագործակցությունը շարունական կլինի, եւ խորհրդարանի ու իր ղեկավարած հանձնաժողովի դերակատարումը այդ ծրագրերի իրականացման գործում՝ առավել նշանակալից: Նա կարեւորեց միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի ներգրավվածությունն ու ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին հայ խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը:

Կորյուն Նահապետյանը անդրադարձավ նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշմանը՝ այն գնահատելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից բխող կարեւոր քայլ:

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուները բարձր գնահատեցին Հայաստանի ներդրած ջանքերը համատեղ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու գործում եւ գոհունակություն հայտնեցին այն շարունակական դարձնելու պատրաստակամության համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ աշխարհաքաղաքական նոր իրողություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


18.04.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին
Ապրիլի 16-18-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի, լիագումար եւ հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ հանձնաժողովների նիստերին:  ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ տեղի...

18.04.2014
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 18-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ...