Տպել
11.04.2014
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Ապրիլի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Լեհաստանի խորհրդարանի արդարադատության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ստանիսլավա Պրզադկայի հետ:

Կողմերը ներկայացրին երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների լիազորությունները եւ գործունեության ոլորտները, անդրադարձան հանձնաժողովների աշխատանքների կազմակերպմանը, հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը, կողմերի համոզմամբ, հնարավորություն է տալիս փորձի փոխանակման միջոցով կատարելագործել օրենսդրական աշխատանքը:


11.04.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նամակը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին
«Հարգելի սենատոր Մենենդես Հայաստանում մենք ոգեւորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ քաջարելում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխա...