Տպել
08.04.2014
Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս
1 / 3

Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսին:

Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետությունը մեծ ծավալի աշխատանք է տարել եւ հարուստ փորձ կուտակել Եվրամիության հետ վերջին տարիների ընթացքում ծավալված համագործակցության արդյունքում: Հայաստանի որոշումը` միանալու Մաքսային միությանը, ամենեւին չի նշանակում Եվրամիության եւ եվրոպական կառույցների հետ համագործակցության թուլացում կամ դադարեցում: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: 2013 թ. Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը եւ առաջիկայում նախատեսվում են աշխատանքներ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման շուրջ»:

Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյա բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները»:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների եւ, մասնավորապես, ԼՂ հիմնախմնդրի մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո եւ միջազգայնորեն ճանաչված 3 սկզբունքների շրջանակում. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:  «Հայաստանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ: Հայաստանը երբեւէ չի պաշտպանել միջազգային որեւէ փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է տարածքային ամբողջականության սկզբունքին: Հարկ եմ համարում շեշտել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներից մեկը»: 
 


08.04.2014
ԵԽԽՎ հայտարարությունը Սիրիայի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
«ԵԽԽՎ-ն իր լուրջ մտահոգությունն է արտահայտում վերջերս Սիրիայի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Քեսաբում իրավիճակի սրման շուրջ, որը հիմնականում բնակեցված է հայերով: Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից: Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականո...

08.04.2014
Հանդիպումներ Վիլնյուսում
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի աշխատանքներին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռումինիայի Պատգամավորների պալատի ն...