National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
04.04.2014
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
1 / 6

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային Ժողովի աջակցման ծրագրի հետ համատեղ Շիրակի մարզի Գյումրու բժշկական կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում «Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման» համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, համապատասխան նախարարությունների, մարզպետարանների, ուսումնական հաստատությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շիրակի եւ Լոռու մարզերի բուժաշխատողներ, բժշկական մասնագիտական ասոցացիաների նախագահներ:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բժշկական օգնության եւ սպասարկման բնագավառում բուժանձնակազմի մասնագիտական կրթությունը եւ շարունակական մասնագիտացումը  առողջապահական համակարգի զարգացման հիմքն են եւ կարեւոր նախապայման ու բաղադրիչ են առողջապահական որակյալ ծառայությունների անհրաժեշտության համար: Պարոն Բաբլոյանի խոսքով` այն մոտեցումները, որոնք շեշտադրել են, ուղղված են մարզային կառույցների զարգացմանը, նաեւ բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների մեծացմանը:  Արա Բաբլոյանը խոսեց Հայաստանում այս համակարգի ներդրման անհրաժեշտության մասին, եւ նշեց, որ ՇՄԶ գործընթացի նպատակն է նպաստել նաեւ այս մոդելի զարգացմանը ոչ միայն Երեւանում , այլեւ մարզերում:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով բարձր որակավորում ունեցող կադրերի մասին,  նշեց, որ ՇՄԶ-ն պայմաններ կստեղծի, որպեսզի բարելավվեն բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ համակարգի ներդրումը կարեւոր է  մարզի բուժաշխատողների մասնագիտական զարգացման գործում: Առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը ներկայացրեց ՇՄԶ համակարգի ներդրման ծրագրերի հիմնական դրույթները, խոսեց  օրենսդրական փոփոխությունների մասին: Անկախ փորձագետ Մուրադ Կիրակոսյանը ներկայացրեց ՇՄԶ եվրոպական եւ ամերիկյան մոդելները: Նա նշեց, որ համակարգը գործել է երկար ժամանակ եւ արդյունավետ: Կիրակոսյանի խոսքով` բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարելավման մոտեցումները որոշակի զարգացում են ապրել: Բուժօգնության պրակտիկայում, ըստ փորձագետի, որակի ապահովման եւ բարելավման համակարգերի ներդրմամբ կարիք առաջացավ վերանայել շարունակական բժշկական կրթության ձեւաչափը եւ կիրառել այնպիսի մոտեցումներ, որոնք կօգնեն մշտապես բարելավել բուժաշխատողների աշխատանքային կատարողականությունը, այսինքն ինչպես են կիրառում գիտելիքները, հմտությունները, գործառույթները: Ըստ փորձագետի, 1998թվականին առաջին անգամ Միացյալ Թագավորությունում է կիրառվել ՇՄԶ եզրույթը, իսկ 2001-ին Բժշկական ոլորտի մասնագետների եվրոպական միությունը ընդունել է  Բազելի դեկլարացիան:  Մուրադ Կիրակոսյանը մանրամասն ներկայացրեց Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կիրառվող ՇՄԶ միջոցառումների օրինակները:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրի ղեկավար Գեւորգ Յաղջյանը եւս ներկայացրեց ՇՄԶ կիրառումը եվրոպական երկրներում, Ամերիկայում եւ մանրամասն անդրադարձավ ռուսական մոդելին: Նա անդրադարձավ կազմակերպությունների եւ ասոցացիաների կողմից իրականացվող վերապատրաստումներին , որոնք խթանում են մասնագիտական զարգացումը:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց ներկաների հարցերին, շնորհակալություն հայտնեց քննարկման համար,եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ նպատակն է  ապահովել որակյալ բժշկական ծառայություն, որն առաջին հերթին հնարավոր է մասնագիտական բարձր գիտելիքների շնորհիվ:



04.04.2014
Քննարկում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Ապրիլի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ հայկական համայնքին հնարավոր աջակցությունը» թեմայով փակ քննարկում՝ համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ: ...

04.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ նախատեսվում է անցկացնել «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ծրագիր
Ապրիլի 4-ին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային  հանդիպում, որտեղ քննարկվեցին  «Փարաջանովի հետադարձ լույսը» ծրագրի   կազմակերպչական  հարցեր: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am