Տպել
03.04.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը ՀՀ ճանապարհային ոստիկանություն
1 / 3

Ապրիլի 3-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամները աշխատանքային այցով եղան ՀՀ ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացան ծառայության աշխատանքներին, ոլորտում կատարված բարեփոխումների ընթացքին:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորները հետաքրքրվեցին ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունքների, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված վարչական տուգանքների չափերի վերանայման անհրաժեշտության, տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի տեղադրումից հետո ճանապարհային պատահարների վիճակագրության, տեխնիկական այդ միջոցների ներդրման նպատակահարմարության ու արդյունավետության մասին, փորձեցին ճշտել քաղաքացիներից ստացվող ահազանգերի ու բողոքների հիմնավորվածությունը եւ դժգոհությունների նվազեցման ուղղությամբ կատարվելիք քայլերը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ճանապարհային ոստիկանությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ առաջիկայում խորհրդարանական լսումներ են անցկացվելու, եւ պատգամավորների հարցադրումները ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, առկա խնդիրներին ծանոթանալու եւ նոր առաջարկներ լսելու նպատակ ունեն: Ըստ նրա՝ ճանապարհային ոստիկանության համակարգում արդյունավետ կառավարում իրականացնելու համար օրենսդիր մարմինն ու ոստիկանությունը պետք է ակտիվորեն համագործակցեն եւ փոխադարձ շահագրգռվածություն ցուցաբերեն:

ԱԺ պատգամավորներն այցելեցին նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների արձանագրման կենտրոն եւ ծանոթացան աշխատանքի առանձնահատկություններին:


03.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ
Ապրիլի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հյուրը 8-ամյա Սիմոն Հարությունյանն էր, ով խորհրդարան էր այցելել հոր ուղեկցությամբ: Հանդիպումը կայացավ Սիմոնի խնդրանքով: Խորհրդարանի ղեկավարը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց տղային եւ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Սիմոնը ԱԺ նախագահին պատմ...