Տպել
03.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ
1 / 4

Ապրիլի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հյուրը 8-ամյա Սիմոն Հարությունյանն էր, ով խորհրդարան էր այցելել հոր ուղեկցությամբ: Հանդիպումը կայացավ Սիմոնի խնդրանքով: Խորհրդարանի ղեկավարը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց տղային եւ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Սիմոնը ԱԺ նախագահին պատմեց իր հաջողությունների ու ցանկությունների մասին. նա նաեւ երազում է ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստերին: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ Սիմոնը հնարավորություն կունենա այցելել խորհրդարան եւ հետեւել ԱԺ նիստերին: ԱԺ նախագահը 8-ամյա տղային հորդորեց լավ սովորել ու գիտելիքները խորացնել նաեւ բոլոր առարկաների ուղղությամբ: «Միայն գիտելիքով զինված մարդն է կյանքում հաղթահարում բոլոր դժվարությունները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով՝ հպարտ է, որ նման սերունդ կա Հայաստանում: Սիմոնը ունի եւս մեկ երազանք. նա ցանկանում է 2015 թ-ին հանդիպել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ կոնկրետ պահանջ ներկայացնել. ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերադարձնել հայկական հողերը:

Նշենք, որ Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները: Սիմոնը իր կարողությունների շնորհիվ գրանցված է հայկական Դյուցազնագրքում, որի մի օրինակն էլ նա նվիրեց ԱԺ նախագահին:

Հրաժեշտից առաջ Սիմոն Հարությունյանը լուսանկարվեց ԱԺ նախագահի հետ:


03.04.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Ապրիլի 3-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամները աշխատանքային այցով եղան ՀՀ ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացան ծառայության աշխատանքներին, ոլորտում կատարված բարեփոխումների ընթացքին: ՀՀ ճանապարհային ոս...