Տպել
28.03.2014
Կլոր սեղան-քննարկում Ազգային ժողովում
1 / 1

Մարտի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնած կլոր սեղան-քննարկումը՝ «ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններում ԵՄ ինտեգրմանն առնչվող գործառույթների վարչական օժանդակության վերաբերյալ. ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրների փորձը» թեմայով: Կլոր սեղան-քննարկման նպատակն էր ներկայացնել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից կիրառված հիմնական վարչական լուծումները՝ ԵՄ անդամակցությանն առնչվող միջխորհրդարանական համագործակցության համար անհրաժեշտ օժանդակության համաձայնեցված համակարգ ապահովելու համար:

ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչիկը եւ ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը անդրադարձան Լեհաստանի եւ Լատվիայի փորձին՝ ներկայացնելով  իրենց երկրների խորհդարաններում գործող վարչական կառուցվածքները:

Քննարկման ավարտին բանախոսները ներկայացրին ՀՀ ԱԺ վարչական կարողություններն ուժեղացնելու վերաբերյալ իրենց առաջարկությունները: