Տպել
25.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Մարտի 25-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շավարշ Սիմոնյանի անվան համար 112 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանց հետ բաց դաս անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, կազմը, օրենքների ընդունման ընթացակարգը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների կառուցվածքն ու գործառույթները:

Պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին 12-ամյա կրթությանը, դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննություններին:

ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:


25.03.2014
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Այնուհետեւ ԱԺ խմբակցութ...

25.03.2014
ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա
Մարտի 24-ի երեկոյան ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիա՝ տեղում ծանոթանալու Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգա...

25.03.2014
Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Մարտի 25-ին լրացավ ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան յոթերորդ տարելիցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգ...