Տպել
24.03.2014
Ցուցահանդես Ազգային ժողովում
1 / 7

Մարտի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, որը նախաձեռնել էր «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ, նկարիչներ: Ցուցահանդեսին ներկայացված էր մոտ 50 գեղանկարչական աշխատանք:

«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար եւ կարեւորեց ցուցահանդեսի անցկացումը ՀՀ Ազգային ժողովում: Նա նշեց, որ ցուցահադեսը բարեգործական է, եւ նկարների վաճառքից ստացված գումարը կտրամադրվի Գյումրու Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցի վերականգնմանը: Հարյուրամյա գեղարվեստի դպրոց, որտեղ դասավանդել եւ ուսանել են գյումրեցի հայտնի արվեստագետները:

Նկարիչ Սամվել Սեւադան, ողջունելով ցուցահանդեսն Ազգային ժողովում անցկացնելը, նշեց, որ անցյալում բազմաթիվ հայտնի նկարիչներ կրթած դպրոցն այսօր մոռացության է տրվել եւ օգնության կարիք ունի:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ սրահում թեւածում է Գյումրու մշակութային շունչը եւ կոչ արեց աջակցելու գեղարվեստի դպրոցի վերկանգնմանը: Նա կարեւորեց դպրոցի արժեքավոր ավանդույթների շարունակականությունը՝ հաշվի առնելով այդ կրթօջախի դերը սերունդների կրթության գործում:

Ազգային ժողովում գեղանկարչական աշխատանքները կցուցադրվեն մարտի 24-28-ը:



24.03.2014
Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան
Մարտի 24-ին  Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված օրինագծերը: Պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած...

24.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին ներկայացրեց ...