Տպել
21.03.2014
Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում
1 / 4

Մարտի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի երկրորդ նիստը:

Ակումբի ՌԴ կողմից պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, համոզմունք հայտնեց, որ ակումբը կարող է լինել այն կառույցը եւ հարթակը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր:

Հայ եւ ռուս խորհրդարանականները քննարկեցին մի շարք օրակարգային, ակումբի գործունեությանը վերաբերող եւ կազմակերպչական հարցեր: Նրանք անդրադարձան խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին, կարեւորեցին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես հումանիտար, կրթության եւ մշակույթի: Նիստում անդրադարձ կատարվեց նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկներ ներկայացնել հաջորդ նիստի օրակարգի թեմայի վերաբերյալ:


21.03.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ մարտի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի ...

21.03.2014
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարտի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օր...

21.03.2014
Հանդիպում խորհրդարանում
Մարտի 21-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակ Քոյի հետ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ -ի գենդերային հարցերով խոր...