Տպել
21.03.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Մարտի 21-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակ Քոյի հետ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ -ի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստը տիկին Նաղդալյանին ծանոթացրեց գրասենյակի առաջիկա ծրագրերին: Նա նշեց, որ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ քաղաքական կուսակցությունների անդամների հետ, խորհրդակցություններ կին քաղաքական գործիչների հետ. նպատակն է ուսումնասիրել կանանց ներգրավվածությունը քաղաքական կուսակցություններում, խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվող մարտի վերջում կայանալիք հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպումը:

Տիկին Նաղդալյանը ներկայացրեց հայ կանանց մասնակցությունը հասարակական եւ քաղաքական կյանքին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ այսօր Ազգային ժողովում 14 կին պատգամավոր կա, որոնք կազմում են ընդհանուր թվի 10 տոկոսը: Տիկին Նաղդալյանը խոսքով` ՀՀԿ-ն ունի կանանց խորհուրդ՝ կենտրոնական, մարզային, տարածքային մակարդակներով, եւ այսօր կանանց թիվը կուսակցությունում մոտ 80 հազարի է հասել: Տիկին Նաղդալյանը նշեց, որ կանայք պիտի իրենց ներդրումն ունենան պետության քաղաքական կյանքում:


21.03.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ մարտի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի ...

21.03.2014
Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում
Մարտի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի երկրորդ նիստը: Ակումբի ՌԴ կողմից պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, համոզմունք հայտնեց, որ ակումբը կարող է լինել այն կառույցը եւ հարթակ...

21.03.2014
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարտի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օր...