Տպել
14.03.2014
Երիտասարդական խորհրդարանի նիստում
1 / 5

Մարտի 14-ին Երիտասարդական խորհրդարանը գումարեց հերթական նիստը:
 
Նախքան օրակարգը հաստատելը տեղի ունեցավ նոր անդամների երդման արարողությունը:
 
Քննարկվեց երիտխորհրդարանի ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի համահեղինակ Մակար Եղիազարյանը  (ԲՀԿ)  ներկայացրեց օրինագծի իրավական եւ տնտեսական հիմնավորումները:
 
Զեկուցողը պատասխանեց երիտխորհրդարանականների հարցերին: Իրենց տեսակետները ներկայացրին շուրջ քսան երիտասարդ խորհրդարանական: Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում:

Նիստում Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդես եկան հայտարարություններով: Երիտասարդական խորհրդարանն ավարտեց աշխատանքը:



14.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներին
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթին, կազմակերպության ներկայացուցիչներին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի եւ գերմանական կազմակերպության երկարամյա արդյունավետ...

14.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին
Մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջպետական, միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ընդլայնման հարցեր, երկուստեք նշ...

14.03.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 14-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ նիստ գումարեց: Հանձնաժողովը քննարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպելու խնդիրը եւ որոշեց ապրիլի 11-ին` ժամը 11.00-ին, «Ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների եւ դր...