Տպել
14.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներին
1 / 2

Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթին, կազմակերպության ներկայացուցիչներին:

ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի եւ գերմանական կազմակերպության երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ խորհրդարանի կարողությունները հզորացնելու ուղղությամբ: Խորհրդարանի նախագահը ողջունեց համագործակցության շարունակականությունը, ինչը փաստում է ծրագրի առանցքային ուղղություններով (բյուջետային ոլորտի բարեփոխումներ, խորհրդարանական վերահսկողություն եւ արտաքին ֆինանսական հսկողություն) համագործակցության առաջընթացը:

Տիկին Բոթը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորեց GIZ-ի եւ հայկական կողմի, մասնավորապես խորհրդարանի միջեւ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը եւ նույնպես կարեւոր ու անհրաժեշտ համարեց համագործակցության շարունակականությունը` նշելով, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել մի քանի փուլերով, մինչեւ 2020թ.-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, նախանշվեցին հետագա համագործակցության ուղղությունները:


14.03.2014
Երիտասարդական խորհրդարանի նիստում
Մարտի 14-ին Երիտասարդական խորհրդարանը գումարեց հերթական նիստը: Նախքան օրակարգը հաստատելը տեղի ունեցավ նոր անդամների երդման արարողությունը: Քննարկվեց երիտխորհրդարանի ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օր...

14.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին
Մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջպետական, միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ընդլայնման հարցեր, երկուստեք նշ...

14.03.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 14-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ նիստ գումարեց: Հանձնաժողովը քննարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպելու խնդիրը եւ որոշեց ապրիլի 11-ին` ժամը 11.00-ին, «Ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների եւ դր...