Տպել
12.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Մարտի 12-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի համար 105 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Աշակերտների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով հյուրերին ներկայացրեց խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների կառուցվածքը եւ գործառույթները:
Պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Բոլոնիայի գործընթացին, 12-ամյա կրթությանը, հայաստանյան աշխատաշուկային, մասնագիտության ընտրությանը, հայոց լեզվի դպրոցական դասագրքերին եւ ընդունելության քննությունների շտեմարաններին:
ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:


12.03.2014
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 12-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Մինչ ընդհատված հարցի քննարկումը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ քառօրյա նիստի աշխատան...