Տպել
08.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի կանայք, 
 
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: 
 
Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը  մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար:

Երախտիքի անկեղծ խոսքեր եմ ուզում հղել ձեզ հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման գործում ունեցած անգնահատելի դերակատարության, աշխարհն ավելի բարի ու լուսավոր դարձնելուն ուղղված ձեր ջանքերի համար:

Դժվար է պատկերացնել մեր հաջողությունները առանց ձեր անկրկնելի հմայքի, գեղեցկության եւ խոհեմության: Ձեր ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամրապնդում է հավատն ու վստահությունն ապագայի նկատմամբ:

Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն«: