Տպել
07.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ խորհրդատուներին
1 / 1

Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովային, Եվրամիության խորհրդարանական բարեփոխումների հարցերի խորհրդատուներ Իլմարս Սոլիմսին, Կայա Կրավչիկին:

Կարեւորելով փոխգործակցությունը թե ԵՄ-ի, թե Արեւելյան գործընկերության շրջանակներում, ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ԵՄ խորհրդարանական խորհրդատուների հետ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ ԱԺ աշխատակազմի արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի նախանշված բոլոր ոլորտներում: Բարձր գնահատելով խոհրդարանական դիվանագիտությանը դերը` Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Հայաստանի խորհրդարանի հանձնառությունը էլ ավելի խորացնելու համագործակցությունը ԵՄ կառույցների եւ ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների հետ թե երկկողմ, թե բազմակողմ հարթությունում:

Զրուցակիցներն ուրվագծեցին այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատանքներ իրականացվեն: Խորհրդատուները ներկայացրին ՀՀ Ազգային ժողովում բարեփոխումների իրականացման վերաբերյալ իրենց ծրագրերը, տեսակետները, ինչպես նաեւ, իրենց դիտարկմամբ, Ազգային ժողովի համար կարեւորություն ներկայացնող կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթությունները: Նրանք բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները: Նրանք կարեւորեցին ԱԺ աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցությունը:


07.03.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ մարտի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակա...

07.03.2014
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 7-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակ...