National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.03.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Մարտի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ:

Արտակ Զաքարյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանի աջակցությամբ հնարավոր կլինի զարգացնել եւ ամրապնդել երկուստեք կապերը: Հյուրի խնդրանքով պարոն Զաքարյանը ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին եւ դիրքորոշումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաեւ հայ-իտալական կապերին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


05.03.2014
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 5-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ գումարվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:  «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am