Տպել
03.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

«Հարգելի պարոն Մեսչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Տարբեր սերունդներ ներկայացնող երաժշտասերների համար առ այսօր էլ անմոռանալի են Ձեր հեղինակային ինքնատիպ երգերն ու երաժշտությունը:
Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական  ակտիվ գործունեությունը՝ հավատարիմ մնալով ազգային մտածելակերպին եւ, միեւնույն ժամանակ, համամարդկային բարձր արժեքներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, սիրելի՛ Արթուր, քաջառողջություն, երջանկություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»:


03.03.2014
Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
Մարտի 3-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց հանրապետությունում համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության մոտեցումները: Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն ընտրել է ...