Տպել
20.02.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկայի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կարեւորելով երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը՝ Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց ակտիվացնել համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը:

Պետր Միկիսկան բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացումը:

Պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստ կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


20.02.2014
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 20-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Լատվիայի ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով զբաղվող հատուկ դեսպան Յուրիս Պոիկանսի եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստան-Եվրամիությո...