Տպել
20.02.2014
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 20-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Լատվիայի ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով զբաղվող հատուկ դեսպան Յուրիս Պոիկանսի եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն երկխոսության ներկա մակարդակը եւ կարեւորեց դրա շարունակականության անհրաժեշտությունը։ Նա ողջունեց ԵՄ-ի կողմից նոր եվրոպական փաթեթի առաջարկը Արեւելյան գործընկերության երկրներին, որը հնարավորություն կտա առանձնացնելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը շարունակելու հիմնարար ուղղությունները: Հանձնաժողովի նախագահը կարեւորեց ԵՄ-ի հետ ճանապարհային քարտեզի մշակումը, ուր կմատնանշվեն այն քայլերի հաջորդականությունը եւ ուղղությունները, որոնց շուրջ երկխոսությունը խիստ անհրաժեշտ է առաջին հերթին Հայաստանի համար:

Յուրիս Պոիկանսը նշեց, որ իրենց համար կարեւորագույն առաջնահերթություն մնում է Արեւելյան գործընկերությունը: Քանի որ 2015 թ. Եվրոպական միությունում նախագահությունը ստանձնելու է Լատվիան, ուստի պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Հայաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամների ու Լատվիայի խորհրդարանի նույնանուն հանձնաժողովների անդամների միջեւ կկազմակերպվի սեմինար-աշխատանքային քննարկում, որի ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց առաջարկները ճանապարհային քարտեզի վերաբերյալ:


20.02.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկայի հետ: Զրուցակիցները քննարկեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությ...