Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի անդամները փետրվարի 18-ին հանդիպեցին Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով բրիտանացի գործընկերների այցը Հայաստան, կարեւորեց երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում ձեւավորված հարաբերությունների առավել սերտացումն ու համագործակցության խորացումը՝ անհրաժեշտ համարելով դրանք բարձրացնել նոր, առավել գործնական եւ առարկայական հարթություն:
Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորեց հարաբերությունների հետագա զարգացումը:
Հյուրերի խնդրանքով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Կարեն Ճշմարիտյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձան Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշմանը եւ ներկայացրին իրենց կուսակցությունների դիրքորոշումներն ու տեսակետները, նշեցին որոշման աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տնտեսական դրդապատճառները: Ինչպես նկատեց Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը, կայացնելով Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշում, մեր երկիրը կարեւորում է նաեւ Եվրոպական միության հետ համագործակցության սերտացումը, քանի որ, ըստ նրա, ԵՄ Ազատ առեւտրի համաձայնագիրը եւ Մաքսային միության համաձայնագիրը կարող են համատեղ գործել:
Նույն օրը տեղի ունեցավ Միջխորհրդարանական Միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության եւ Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի անդամների հանդիպումը:
Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանում՝ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում:
Աժ փոխնախագահը կարեւորեց հարաբերությունների խորացումը Մեծ Բրիտանիայի հետ, ինչպես երկկողմ ձեւաչափով , այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Պատվիրակության ղեկավար, ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, եւ նշեց, որ իրենք հասկանում են Հայաստանի` ՄՄ-ը անդամակցելու որոշումը, եւ , այդուհանդերձ, կարեւորում են շարունակելու հարաբերությունները Հայաստանի հետ՝ ավելի զարգացնելու եւ խորացնելու նպատակադրմամբ:
ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Հեղինե Բիշարյանը եւս կարեւորեցին Միջխորհրդարանական միությունում երկու երկրների համագործակցությունը ու հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների հարազատների հետ
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձա...
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը եւ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան փետրվարի 11-13-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի 3 մշտական հանձնաժողովների հ...
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Փետրվարի 18-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Ոստիկանական պահպանության մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պ...
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի հետ
Փետրվարի 18-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Զրուցակիցները քննարկեցին առաջիկայում նախատեսվող հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպմանը վերաբերող օրակարգային եւ կազմակերպչական հարցեր: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել մ...
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի պատվիրակությանը
Փետրվարի 18-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի պատվիրակությանը Ջոն Ուիթինգդեյլի (ՄԹ Համայնքների պալատ) գլխավորությամբ:Պատվիրակության կազմում են ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամ...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Փետրվարի 18-ին Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայո...