National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
18.02.2014
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
1 / 2

Փետրվարի 18-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Ոստիկանական պահպանության մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Նրա գնահատմամբ՝ նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանական պահպանությունը կսահմանվի որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, կտարանջատվեն ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտները, աստիճանաբար կսահամափակվի ոստիկանության ներգրավվածությունը մասնավոր օբյեկտների պահպանության շուկայում, կհստակեցվեն ոստիկանական պահպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, օրենքով կամրագրվի ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը, կերաշխավորվի կարեւորագույն նշանակության օբյեկտների պարտադիր պահպանությունը:

Օրինագծով սահմանվում է նաեւ, որ մինչեւ 2018 թվականը ոստիկանությունը պահպանություն կարող է իրականացվել նաեւ մասնավոր այլ ոլորտներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների գործունեությունը եւ դրա իրավական կարգավորման մեխանիզմները դեռեւս կայացման եւ անցումային փուլում են:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը, ոլորտի օրենսդրական կարգավորման տեսանկյունից կարեւորելով նախագիծը, մտահոգություն հայտնեցին, որ ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների շահերի որոշակի բախում կա: Ըստ նրանց՝ այդ ծառայությունները պետք է տարանջատել եւ հստակ կանոնակարգել պահպանության ձեւերին առնչվող հարաբերությունները: Կորյուն Նահապետյանն ասաց, որ հանձնաժողովը հիմնախնդրի հետ կապված աշխատանքային քննարկումներ կանցկացնի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթին՝ ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ օրենքի այս նախագծի ընդունումով հիմք է դրվելու ռազմարդյունաբերության ոլորտը համակարգող միասնական նորմատիվ իրավական կարգավորմանը, որը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները եւ զարգացումը: Կկարգավորվեն նաեւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, գործադիր մարմինների միջեւ հարաբերությունները պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձեւավորման, իրականացման հարցերում, պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով:

Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովի նիստի օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը: Հանձնաժողովի անդամները միաձայն ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Աբրահամ Մանուկյանին:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի Դավիթ Հարությունյանի, Կարինե Պողոսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում կատարվել է մեկ ճշգրտող լրացում, այն է՝ «Դատարանի օրինական վճռով գործատուի եւ աշխատողի միջեւ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից»:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու փետրվարի 24-27-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:





18.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների հարազատների հետ
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձա...

18.02.2014
Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի հանդիպումները Ազգային ժողովում
Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի անդամները փետրվարի 18-ին հանդիպեցին Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ: Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով բրիտանացի գործընկերների այցը Հայաստան, կարեւորեց երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներու...

18.02.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը եւ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան փետրվարի 11-13-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի 3 մշտական հանձնաժողովների հ...

18.02.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի հետ
Փետրվարի 18-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Զրուցակիցները քննարկեցին առաջիկայում նախատեսվող հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպմանը վերաբերող օրակարգային եւ կազմակերպչական հարցեր: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել մ...

18.02.2014
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի պատվիրակությանը
Փետրվարի 18-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի պատվիրակությանը Ջոն Ուիթինգդեյլի (ՄԹ Համայնքների պալատ) գլխավորությամբ:Պատվիրակության կազմում են ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամ...

18.02.2014
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Փետրվարի 18-ին Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am