Տպել
14.02.2014
Աշխատանքային քննարկում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 2

Փետրվարի 14-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը աշխատանքային ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ոստիկանության ու քննչական մարմինների ներկայացուցիչներ:

Հրայր Թովմասյանը նշեց, որ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը եւ մեծացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը: ՀՀ քննչական կոմիտեն նախատեսվում է կազմավորել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա:

Հանձնաժողովի անդամները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ներկայացրին իրենց առաջարկներն ու դիտողությունները, երկուստեք ներկայացվեցին ընդունելի ձեւակերպումները:

Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ կքննարկվի հանձնաժողովի հերթական՝ փետրվարի 21-ի նիստում: