Տպել
13.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի դեսպանին
1 / 2

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Կուրբաննազար Նազարովին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը եւ պատգամավորական բարեկամության խմբերի համագործակցությանը:

Թուրքմենստանի դեսպան Կուրբաննազար Նազարովը վստահեցրեց, որ իր փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար: Միջպետական հարաբերությունների խորացման հարցում դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ նշեց, որ Թուրքմենստանի նորընտիր խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ:

Երկուստեք կարեւորվեց առեւտրատնտեսական կապերի զարգացումը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր եւս:


13.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: ԱԺ նախագահը շնորհավորեց Ջովաննի Ռիչուլլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դեսպանական առաքելության իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշեց, ...