Տպել
11.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

«Հարգելի պարոն Էլբակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր բեմադրած ներկայացումները, թատրոնում ու կինոյում կերտած կերպարները վկայում են բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: Ուրախ եմ նաեւ, որ մանկավարժական եռանդուն գործունեություն եք ծավալում՝ Ձեր անգնահատելի ներդրումն ունենալով ռեժիսորական ու դերասանական կադրերի պատրաստման ասպարեզում եւ հայ մշակութային կյանքի զարգացման գործում:

Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»:


11.02.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը: Հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը մանրամասներ ներկայացրեց փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ լի...

11.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
«Սիրելի պարոն Ազարյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ՝ որպես սպորտի բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած, օլիմպիական ու համաշխարհային մրցասպարեզներում փայլուն հաղթանակներ նվաճած մարզիկի: Դուք տարիներ շարունակ եղել եւ մնում եք հայ ժողովո...