Տպել
01.02.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:


01.02.2014
Տեղեկատվություն
Հարգելի  ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ, հավատարմագրերը կարող եք ստանալ փետրվարի 3-6-ը, ժամը 11-00-12.00-ը Ազգային ժողովի ընդունարանում:   ...