Տպել
05.12.2013
Դելիում հայ խորհրդարանականները հանդիպեցին իրենց գործընկերների հետ
1 / 3

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հնդկաստանի խորհրդարանում հանդիպեցին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անանթ Կումարի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով հայ գործընկերներին` Անանթ Կումարը կարեւորեց խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ նշեց, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունը եւ նպաստում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը տարբեր ձեւաչափերով: Նա հայ խորհրդարանականներին ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, կազմը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես կարեւորեց երկու խորհրդարանների համագործակցության հետագա զարգացումը եւ նշեց, որ ԱԺ պատվիրակության այցը Հնդկաստան եւս մեկ քայլ է խորհրդարանական երկխոսությունը շարունակելու ուղղությամբ:

Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի նախագահ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ բարեկամական խմբերի գործունեությունը եւ ակտիվ շփումները կարեւոր են խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Անանթ Կումարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կստեղծվի Հայաստանի հետ բարեկամական խումբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային տարբեր ատյաններում համագործակցության խորացումը, քննարկեցին տարածաշրջանային հարցեր եւ նախանշեցին հետագա համագործակցության հնարավորությունները:


05.12.2013
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Հնդկաստանի արտգործնախարարի հետ
Դեկտեմբերի 5-ին Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առաջին օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: Նա գոհունակությամբ փա...

05.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահի հետ
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հնդկաստանի Հանրապետություն: Դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին ընդունեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին: «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալե...

05.12.2013
Խորհրդարանը ավարտեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանը մերժեց ՀԱԿ խմբակցության հարցապնդման վերաբերյալ որոշման նախագիծը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջան...

05.12.2013
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեն եւ Գի Տեսիեն այցելեցին Ծիծռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ...

05.12.2013
Հերթական բաց դասը Ազգային ժողովում
Դեկտեմբերի 5-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Աբովյան քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին: Արտակ Դավթյանը մանրամասն ներկայացրեց օրե...

05.12.2013
Հանդիպում Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմ...

05.12.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար ...