Տպել
05.12.2013
Հերթական բաց դասը Ազգային ժողովում
1 / 2

Դեկտեմբերի 5-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Աբովյան քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին:

Արտակ Դավթյանը մանրամասն ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, գործառույթները, համամասնական-մեծամասնական ընտրակարգերի առանձնահատկությունները, ծանոթացրեց 12 մշտական հանձնաժողովների աշխատանքներին` մանրամասնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը:

Անմիջական զրույցի ընթացքում աշակերտները հանձնաժողովի նախագահին ուղղեցին կրթական համակարգին եւ հանրակրթական հաստատությունների պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը աշակերտներին խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելիս հաշվի առնել սեփական կարողությունները եւ նախասիրությունները:


05.12.2013
Դելիում հայ խորհրդարանականները հանդիպեցին իրենց գործընկերների հետ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հնդկաստանի խորհրդարանում հանդիպեցին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անանթ Կումարի եւ հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հայ գործընկերներին` Անանթ Կումարը կարեւոր...

05.12.2013
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Հնդկաստանի արտգործնախարարի հետ
Դեկտեմբերի 5-ին Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առաջին օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: Նա գոհունակությամբ փա...

05.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահի հետ
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հնդկաստանի Հանրապետություն: Դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին ընդունեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին: «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալե...

05.12.2013
Խորհրդարանը ավարտեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանը մերժեց ՀԱԿ խմբակցության հարցապնդման վերաբերյալ որոշման նախագիծը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջան...

05.12.2013
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեն եւ Գի Տեսիեն այցելեցին Ծիծռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ...

05.12.2013
Հանդիպում Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմ...

05.12.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար ...