Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ մասնակցեց Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցող ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին:
Առավոտյան ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձան համալիր Պիսկարեւյան հուշահամալիրում, այնուհետեւ մասնակցեցին ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հեղինակած «Սխրանքի անմահությունը» գրքի շնորհանդեսին:
ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը մասնակցեց ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին, որտեղ ներկայացրեց հոկտեմբերի 30-31-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի կողմից իրականացրած Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի դիտարկման արդյունքները: Վերոնշյալ դիտարկման նյութերի հիման վրա ընդունվեց տեղեկանք, որը ներառվեց ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի փաստաթղթերում: Տեղեկանքն արտացոլում է Հարավային Կովկասում եւ շրջակա երկրներում առկա ռազմաքաղաքական բարդ վիճակը, վտանգները եւ դրանց կանխարգելման քաղաքական մեխանիզմների մշակմանը միտված առաջարկները: Լիագումար նիստում ներկայացված տեղեկանքի հիման վրա որոշում կայացվեց ԽՎ հաջորդ խորհրդի նիստին անդրադառնալ հայտարարության տեսքով: ՀՀ պատվիրակության կողմից կատարվեցին մի շարք առաջարկներ ուղղված ՀԱՊԿ-ի զարգացման նոր փուլում կազմակերպության գործունեության, արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք հիմնականում ընդունվեցին:
Լիագումար նիստի ավարտից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասնակցությամբ:
Օրվա երկրորդ կեսին հայ պատգամավորները մասնակցեցին Եվրասիական տնտեսական համագործակցության բյուրոյի նիստին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով:
Երեկոյան ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ԽՎ խորհրդի նիստին:
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 28-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդ...
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ա...
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 28-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, կառավարությ...