National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.11.2013
Մոնտեվիդեոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 5

Նոյեմբերի 22-ին ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ հայ խորհրդարանականներին ողջունեց Ուրուգվայի թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Քլնճյանը: Հայ պատգամավորները եղան Ներսիսյան կրթական հաստատությունում, հանդիպեցին ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ուրուգվայն այն երկիրն է, որտեղ ապրում են ոչ միայն ազգությամբ հայեր, այլեւ հոգով հայեր՝ ի դեմս բարեկամ ու սրտակից ուրուգվայցիների: «Ես վստահ եմ, որ գտնվում եմ եղբայրական երկրում, որտեղ նաեւ իմ հայրենակիցների շնորհիվ ջերմ մթնոլորտ է ստեղծված Հայաստանից ժամանած խորհրդարանականներիս համար: Այդ մթնոլորտի ակունքները գալիս են շատ հեռվից, մասնավորապես այն ժամանակներից, երբ երկրի իշխանություններն ու ուրուգվայցիները գրեթե մեկ դար առաջ երկիր ներգաղթած հայերին ընդունել են եղբայրների ու քույրերի պես, եւ այդ բարեկամությունը շարունակվում է մինչեւ օրս», -ասաց ԱԺ նախագահը: Նա եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու համար: «Ուրուգվայի ղեկավարության արդարամտության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ այստեղ երկրի Նախագահի մակարդակով պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հատուկ թանգարանի կառուցման մասին»,- նշեց ԱԺ նախագահը: Նա շնորհակալություն հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներին՝ տարածությամբ Հայաստանից հեռու՝ բարեկամ երկրում, հայ ժողովրդի անունն ու պատիվը բարձր պահելու, Հայաստանն ու Ուրուգվայը մերձեցնելու ջանքերի, հայապահպան գործունեության ու հայ մնալու համար: Նա կոչ արեց պահպանել ինքնությունն ու ազգային գիտակցությունը, ավանդույթները, լեզուն ու մշակույթը: «Ի դեմս ձեզ՝ մենք ունենք հուսալի հենարան եւ ամուր կամուրջ երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:


22.11.2013
Հայ խորհրդարանականների հանդիպումները Ուրուգվայի խորհրդարանականների հետ
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայում ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան իրենց գործընկերների հետ: Հայ կին պատգամավորները հանդիպեցին Ուրուգվայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կին պատգամավորների հետ: Կին խորհրդարանականները քննարկեցին...

22.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի արտգործնախարարի հետ
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ուրուգվայ եւ վստահություն հայտնեց, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ուր...

22.11.2013
Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ
Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին` Խերման Կարդոսոն նշեց, որ Ուրուգվայը կարեւոր նշանակությ...

22.11.2013
Երիտասարդական խորհրդարանի նիստում
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն...

22.11.2013
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակց...

22.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին եւ Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին` Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS