Տպել
16.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի պատվիրակությանը
1 / 3

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց  Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով եւ կարեւոր համարեց խորհրդարանական համագործակցության խորացումը:  Նա գոհունակությամբ  փաստեց երկու խորհրդարանների ակտիվ համագործակցությունը. վերջերս Երեւանում կայացավ  ՀՀ ԱԺ  եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը, իսկ  վաղը  Ազգային ժողովում տեղի կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների եւ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովների  համատեղ նիստը:  Նրա գնահատմամբ` Հայաստանի եւ Ռուսաստանի  միջխորհրդարանական կապերը ստացել են համակարգված բնույթ , իսկ համագործակցության  խորհրդարանական ձեւաչափը`  հայ-ռուսական բազմավեկտոր փոխգործակցության  գլխավոր  բաղադրիչներից մեկը: Պարոն Աբրահամյանը կարեւոր համարեց  երկու խորհրդարանների փոխգործակցության խորացումը  հանձնաժողովների մակարդակով, ինչպես նաեւ Մաքսային միության շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի  ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նույնպես բարձր գնահատեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը: Երկկողմ հարաբերությունների խորացման գործում  նա մեծապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս, կարեւորեցին խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:


16.11.2013
Երիտասարդական խորհրդարանի անդամները իրականացրեցին երկրորդ ծառատունկը
Նոյեմբերի  16-ին Եռաբլուր պանթեոնի «Երիտասարդական խորհրդարան» եղեւնիների պուրակում Երիտասարդական խորհրդարանի անդամները  իրականացրեցին  երկրորդ   ծառատունկը: Երիտասարդներն  այս անգամ եւս տնկեցին  150  եղեեւնի:  Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտութ...

16.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը   նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի  Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ  Արգենտինայի Հանրապետություն` վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: ԱԺ նախագահ...