Նոյեմբերի 16-ին Եռաբլուր պանթեոնի «Երիտասարդական խորհրդարան» եղեւնիների պուրակում Երիտասարդական խորհրդարանի անդամները իրականացրեցին երկրորդ ծառատունկը: Երիտասարդներն այս անգամ եւս տնկեցին 150 եղեեւնի: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտության , կրթության, երիտասարտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նշենք, որ « Խորհրդարանական պուրակը» ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հայ քաջորդիների՝ Եռաբլուր պանթեոնում հիմնվել էր այս տարվա մայիսի 1-ին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ: Առաջին ծառատունկի ժամանակ կրկին տնկվել էր 150 ծառ: Տարածքը գտվում է ուշադրության կենտրոնում եւ երիտասարդ խորհրդարանականները յուրաքանչյուր ամիս պարբերաբար լինում են պուրակում, մաքրում ու ջրում են նորատունկ եղեւնիները: Ծառերն այսօր ոչ միայն կանգուն են, այլեւ լավ աճում են:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի պատվիրակությանը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Արգենտինայի Հանրապետություն` վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: ԱԺ նախագահ...