Տպել
16.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը   նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի  Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ  Արգենտինայի Հանրապետություն` վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության  կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:

Բրազիլիայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա  Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հետ:  Նախատեսված է հանդիպում Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ: Սան Պաուլոյում  ԱԺ նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի եւ Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ:

Մոնտեվիդեոյում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա  Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի  եւ   Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ :ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոնտեվիդեոյում կհանդիպի Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ :

Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա  Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի եւ Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ :



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...