Տպել
16.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը   նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի  Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ  Արգենտինայի Հանրապետություն` վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության  կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:

Բրազիլիայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա  Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հետ:  Նախատեսված է հանդիպում Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ: Սան Պաուլոյում  ԱԺ նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի եւ Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ:

Մոնտեվիդեոյում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա  Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի  եւ   Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ :ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոնտեվիդեոյում կհանդիպի Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ :

Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա  Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի եւ Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ :



16.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի պատվիրակությանը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց  Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ ...

16.11.2013
Երիտասարդական խորհրդարանի անդամները իրականացրեցին երկրորդ ծառատունկը
Նոյեմբերի  16-ին Եռաբլուր պանթեոնի «Երիտասարդական խորհրդարան» եղեւնիների պուրակում Երիտասարդական խորհրդարանի անդամները  իրականացրեցին  երկրորդ   ծառատունկը: Երիտասարդներն  այս անգամ եւս տնկեցին  150  եղեեւնի:  Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտութ...