Տպել
15.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության եւ հայ-իտալական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներ, անդրադարձ եղավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:



15.11.2013
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, նոյեմբերի 15-ին հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին. գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի ...

15.11.2013
Հանդիպում Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբում
Նոյեմբերի 15-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ: Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը կակտիվանան եւ կզարգանան...

15.11.2013
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.2-14) ...