Տպել
15.11.2013
Հանդիպում Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբում
1 / 1

Նոյեմբերի 15-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը կակտիվանան եւ կզարգանան, քանի որ առկա են բոլոր նպաստավոր պայմանները: Ընդգծելով հայ-ճապոնական ջերմ հարաբերությունները` նա շնորհակալություն հայտնեց ճապոնական կառավարությանը` 1988 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Հարաբերությունների առավել սերտացման համար կարեւորվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը: Դեսպանը նշեց, որ խնդիրն իր երկրի համար նույնպես կարեւոր նշանակություն ունի եւ դեռեւս քննարկման փուլում է: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը՝ Տիկահիտո Հարադան նշեց, որ իրենց մոտ վերջերս են կայացել ընտրություններ եւ բարեկամական նոր խումբ է ձեւավորվում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք հարցերի: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը բարձր գնահատեց Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, հայ-ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը առնչվող հարցեր:


15.11.2013
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, նոյեմբերի 15-ին հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին. գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի ...

15.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի դեսպանին
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության եւ հայ-իտալա...

15.11.2013
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.2-14) ...