National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.11.2013
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատվական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.2-14)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. 

* պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետում.

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների եւ ունակությունների, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «29» նոյեմբերի 2013 թ.:

Մրցույթը կկայանա 2013 թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 513-460):

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:


15.11.2013
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, նոյեմբերի 15-ին հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին. գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի ...

15.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի դեսպանին
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության եւ հայ-իտալա...

15.11.2013
Հանդիպում Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբում
Նոյեմբերի 15-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ: Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը կակտիվանան եւ կզարգանան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am