Տպել
14.11.2013
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովը «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր «Ոսկե նուռ» արվեստի բարձրագույն դպրոցի սաներին: Երեխաները պատկանում էին տարիքային տարբեր խմբերի, եւ նրանցից մի քանիսը Ազգային ժողովի ամենափոքրիկ հյուրերն էին:

Արվեստի դպրոցի սաների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա, ողջունելով աշակերտներին Ազգային ժողովում, ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, պատմեց ԱԺ մշտական հանձանաժողովների աշխատանքի եւ պատգամավորների գործունեության մասին:

«Ոսկե նուռ» արվեստի բարձրագույն դպրոցի սաները Արտակ Դավթյանին խնդրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցել շնորհակալագիր եւ մրցանակ՝ դպրոցի խորհրդանիշով: Պարոն Դավթյանը պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մշակութային հուշարձանների պահպանությանը, ուսման վարձերին եւ շնորհալի երեխաներին տրվող արտոնություններին:



14.11.2013
Ազգային ժողովը ավարտեց բյուջետային քննարկումները
Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցի քննարկումը տեղի ունեցան քվեարկություններ. խորհրդարանը վավերացրեց 2013 թ. հուլիսի 19-ին ստորագրված «ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության...

14.11.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց  ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում եւ  կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյ...