Տպել
11.11.2013
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի» լրամշակված տարբերակը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ընդունված  առաջարկներն ու չընդունված առաջարկների վերաբերյալ հիմնավորումները:

Հանձնաժողովը, քննարկելով, օրինագծին թեեւ տվեց դրական եզրակացություն, այնուամենայնիվ ընդունեց որոշումներ՝ չընդունված 2 առաջարկները, ինչպես նաեւ այլ առաջարկներ, վերստին առաջադրելու համար, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, դրանք սկզբունքային են եւ կարեւոր նշանակություն ունեն քաղաքացիների շահերի պաշտպանության տեսակետից:



11.11.2013
Ազգային ժողովը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչներին, այնուհետեւ ներկայացրեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք հաստատվեցին ԱԺ պատգամավո...

11.11.2013
Բաց դաս Ազգային ժողովում
 Նոյեմբերի 11-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Վանաձորի մի շարք դպրոցների, Եվրոպական քոլեջի,  Պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի եւ «Էվրիկա» քոլեջի սաներին: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտակա...