Տպել
08.11.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ
1 / 1

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Պարոն Հենլոնը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի եւ ՀՀ ԱԺ համագործակցությունը: Նա ներկայացրեց ԵԱՀԿ գրասենյակի նոր նախաձեռնությունները: Ուիլյամ Հենլոնը նշեց, որ կատարվել է ՀՀ օրենսդրական գործընթացի նախնական գնահատում, եւ գրասենյակի դիտարկումները կներկայացվեն նոյեմբերի 18-ին կազմակերպվող շնորհանդեսի ընթացքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԺ փոխգործակցությունը,նշեց, որ օրենսդրական գործընթացի կատարելագործումը պիտի շարունակական լինի:
Ուիլյամ Հենլոնը նշեց, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների հանդիպում, որը կազմակերպում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Տիկին Նաղդալյանն առաջարկեց կազմակերպել նաեւ այլ ձեւաչափերով պատգամավորների հանդիպումներ եւ քննարկումներ, մասնավորապես, հայ եւ վրացի խորհդարանական կանանց, ինչպես նաեւ կուսակցություններում ներգրավված կանանց հանդիպումներ: Փոխնախագահի կարծիքով՝ նման հանդիպումները կնպաստեն տարածաշրջանի խնդիրների խաղաղ կարգավորմանը:


08.11.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում  էր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որ...

08.11.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 8-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց երկու օրենսդրական նախաձեռնությունների: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ո...

08.11.2013
Քննարկում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 8-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում՝ ամփոփելու «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները:Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, մարզպետարանների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԱՄՆ Մ...