Տպել
07.11.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին
1 / 5

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ  փոխվարչապետի նախորդ այցը  էական նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների, հատկապես առեւտրատեսական համագործակցության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ այս այցը եւս հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա:

Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորեց  հայ-իրաքյան համագործակցության հետագա զարգացումը տարբեր ոլորտներում` նշելով, որ  վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը եւ խորացումը, առեւտրատնտեսական կապերի զարգացումը: Երկուստեք արձանագրվեց, որ  հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման եւ կայացման գործում մեծ ներդրում ունի հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը: Երկկողմ հարաբերությունների  հետագա զարգացման համար զրուցակիցները անհրաժեշտ համարեցին համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:  Կողմերը կարեւորեցին  տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրերի իրականացումը` վստահություն հայտնելով, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերություններին զարգացում եւ առաջընթաց է սպասվում:

Իրաքյան կողմի խնդրանքով նույն օրը կայացավ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային հանդիպումը Իրաքի փոխվարչապետին ուղեկցող գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող հարցեր:  Տնտեսական համագործակցությունը խթանելու առումով իրաքցի գործարարները կարեւորեցին մուտքի արտոնագրերի դյուրացման եւ  երկու երկրների միջեւ  օդային հաղորդակցության  հարցերը: Երկուստեք կարեւորվեց ներդրումային խրախուսման քաղաքականությունը եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը:


07.11.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցան   ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր Էլինար Վարդանյանը, առաջին ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կա...