Տպել
31.10.2013
Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Հայաստան այցելած Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Պատվիրակության անդամները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը վավերացնող փաստաթղթերին: Պաբան Սինգհ Գաթովարը գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում:


17.01.2025
Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջո...

17.01.2025
Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ներկայացվել են նաեւ ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարեւոր բարեփոխումները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Արդյունքների առաջխաղացման ուղին. հյուրընկալող համայնքների եւ փախստականների դիմակայունության ամրապնդում» միջոցառումը, որը կազմակերպվել էր Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շ...