Տպել
30.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 5

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս 16-րդ դարից: Նա կարեւորեց Հնդկաստանի հետ կապերի հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով` գոհունակությամբ նշելով, որ հայ-հնդկական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում համագործակցության տարբեր բնագավառներում: Պարոն Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական փոխգործակցության հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Նա բարձր գնահատեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Հնդկաստանի խորհրդարանը նախաձեռնություն կցուցաբերի անդրադառնալու այդ իրողությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի խորհրդարանական հարաբերությունների պետնախարարը նշեց, որ Հնդկաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը: Նրա համոզմամբ իրոնց այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Պաբան Սինգհ Գաթովարը նույնպես կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում:

Զրուցակիցները կարեւոր համարեցին փոխգործակցության խորացումը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, դեղագործության եւ այլ ոլորտներում: Երկուստեք շեշտվեց տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին եւս:



30.10.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները
Հոկտեմբերի 30-ին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռ...

30.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը : Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմ...

30.10.2013
Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակության հադիպումները Ազգային ժողովում
Հոկտեմբերի 30-ին ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը հանդիպեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում Հնդկաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների անդամներ էին: ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը ողջունեց հյուրերին խորհ...

30.10.2013
ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը ՀՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը: ...