Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը:
Նիստի ավարտից հետո մամուլի ասուլիսով հանդես եկան հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին եւ ՀԱՊԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Անատոլի Վիբորնին ասաց, որ նիստում մոտ 10 հարց է քննարկվել, որոնք հիմնականում վերաբերում էին կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին եւ անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցման խնդիրներին՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ը 144 իրավական ակտ է ընդունել, որոնցից 12-ը վերջին երկու տարիների ընթացքում:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ տարածաշրջանային անվտանգության համատեքստում հայ պատգամավորները բարձրաձայնել են Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներին, մասնավորապես Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքին, ռազմատենչ հայտարարություններին, ողբերգական հետեւանքներով սահմանային միջադեպերին, Թուրքիայի կողմից մեր երկրի շրջափակմանն առնչվող բազմաթիվ հարցեր, եւ քննարկվել է ռազմական սպառնալիքների կանխմանն ուղղված միջոցառումների խնդիրը: Հանձնաժողովը պատրաստվում է այդ փաստերի վերաբերյալ տեղեկանք ներկայացնել ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստին եւ ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում քննարկել դրանք:
Անատոլի Վիբորնին եւ Խոսրով Հարությունյանը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի անվտանգության հարցում ՀԱՊԿ-ի երաշխիքներին եւ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ինչը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:
Անատոլի Վիբորնին նշեց, որ Ռուսաստանն այդ քայլը կատարել է միջազգային պայմանագրային դրույթներին համապատասխան. այն չի հակասում նաեւ ՀԱՊԿ կանոնադրությանը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այդ հարցը քննարկվել է նիստում եւ որոշվել է գտնել այնպիսի իրավական լուծում, որ չհակասի ՀԱՊԿ անդամ երկրի շահերին:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները
Հոկտեմբերի 30-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սփյուռ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը : Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմ...
Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակության հադիպումները Ազգային ժողովում
Հոկտեմբերի 30-ին ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը հանդիպեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում Հնդկաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների անդամներ էին: ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը ողջունեց հյուրերին խորհ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած ջերմ բարեկամ...