Տպել
24.10.2013
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 2

   Հոկտեմբերի 24-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Հ. Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի աշակերտներին: Ողջունելով երեխաներին խորհրդարանում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները: Արտակ Դավթյանը հանգամանորեն ներկայացրեց ԱԺ-ի մշտական հանձնաժողովների աշխատանքը: Նա նաեւ անդրադարձավ խորհրդարանում այսօր քննարկվող օրինագծերին, դրանց ընդունման կարգին եւ դրանց ընդունումից բխող փոփոխություններին:

Աշակերտներին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հարցերը վերաբերում էին Բոլոնիայի գործընթացի հետ կապված կրթական բարեփոխումներին, արտագաղթին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, փախստականներին:

Հ. Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի տնօրեն Մ. Պապոյանը իր եւ աշակերտների անունից շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության եւ ընդունելության համար:


24.10.2013
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստին ներկա Երեւանի Համբարձում Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Պատգամավորները շարունակեցին իրենց տեսակետները հայտնել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոն...

24.10.2013
Լատվիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հոկտեմբերի 24-ին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւը, Ինեսե Լիբինա-Էգներեն եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլան Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծ...