Հոկտեմբերի 23-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 ավագ դպրոցի աշակերտները: Նրանք նախ ներկա գտնվեցին ԱԺ նիստին, ապա նրանց ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:
Ջերմորեն ողջունելով աշակերտների այցը երկրի օրենսդիր մարմին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նման հանդիպումներն ու դրանց շարունակականությունը: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց դպրոցի եւ, մասնավորապես, ուսուցիչների ջանքերն ու առաքելությունը սերունդների կրթության, հասարակության ու պետության համար արժանի քաղաքացիներ դաստիարակելու գործում: Նա աշակերտներին հորդորեց նպատակային օգտագործել «ոսկե տարիները» եւ զինվել գիտելիքներով, լավ սովորել օտար լեզուներ, քանի որ գիտելիքն այն ներուժն է, որի վրա հիմնվելով պետք է մեր երկիրը զարգանա:
Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանեց աշակերտների բազմաբնույթ հարցերին, ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները, անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին եւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, բուհերում վարձավճարների բարձրացման եւ գործազրկության հարցերին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի գործառույթները, մշտական հանձնաժողովների գործառույթներն ու ոլորտները, անդրադարձավ կրթության ոլորտի օրենսդրական փոփոխություններին:
Գրիգոր Զոհրապի անվան դպրոցի պատմության ուսուցչուհի Նարինե Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ուսանելի բաց դաս անցկացնելու եւ ջերմ ընդունելության համար:
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Թեւան Պողոսյանը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին առաջարկեց ողջունել «Բաց դռներ» ծրագրի շրջան...
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանի մամուլի ասուլիսը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 14-17-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ իրավական եւ քաղաքական հարցերի հան...
ԱԺ փոխնախագահը եւ Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Լատվիայի խորհրդարանական պատվիրակության հետ
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, բարեկամական խմբի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Կարեն Բոթոյանը հանդիպեցին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռ...
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով (ԱՊՀ ՄԽՎ) «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն 9 տեղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն 5 տեղ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակ...
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգ
1. Սույնով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների (այսուհետ` Պատվիրակություններ) կազմավորման եւ դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները` նպատակ ունենալով ապահովելու Պատվիրակությունների գործունեության արդ...