Տպել
22.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 3

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլային:

Ողջունելով Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը եւ բարձր գնահատելով հայ-լատվիական հարաբերությունների բարձր մակարդակը ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նրա խոսքով` երկու խորհրդարանների հարաբերությունները կայուն հիմքերի վրա են եւ ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձեւաչափերը: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջազգային կազմակերպություններում երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությունը` այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ փոխանցելով Լատվիայի Սաեյմայի նախագահի ջերմ ողջույնները` Լատվիայի խորհրդարանի փոխնախագահ Ինեսե Լիբինա-Էգներեն բարձր գնահատեց երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց համագործակցության հետագա խորացումը եւ զարգացումը տարբեր ձեւաչափերով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Երկուստեք կարեւոր համարվեց Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը տարբեր ուղղություններով եւ ձեւաչափերով:


22.10.2013
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու վավերացնելով 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման եւ շրջանառ...

22.10.2013
Բաց դաս` Ազգային ժողովում
Հոկտեմբերի 22-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները: Նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային Ժողովի նիստին, ապա հանդիպում ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ողջունելով կրթահամալիրի սաներին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց օրենսդ...