Տպել
20.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
1 / 1

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,

 Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

Ինչպես եւ ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություններից:  Պատմության տարբեր ժամանակաշրջաններում գյուղն ու հողը առանցքային դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում`  յուրահատուկ դերակատարություն ունենալով ազգային ինքնության եւ հայրենասիրության ձեւավորման հարցում:

Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները առաջնային նշանակություն ստանան տնտեսության  տարբեր ոլորտներում, միեւնույն է, հողի նկատմամբ սերը, մարդկային ջերմությունն ու հոգատարությունն են, որ ապահովում են ավելի որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանք:

 Ծանոթ լինելով գյուղացու հոգսերին ու խնդիրներին եւ, միաժամանակ, գիտակցելով մրցունակ գյուղատնտեսության դերը երկրի առաջընթացի ու հասարակության բարեկեցության բարելավման գործընթացում, պետությունը հետեւողականորեն ու հնարավորությունների առավելագույն չափով շարունակում է քայլեր ձեռնարկել գյուղի սոցիալական խնդիրների լուծման, գյուղատնտեսության ոլորտի բարեփոխման ու արդիականացման ուղղությամբ»: