National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
17.10.2013
Խորհրդարանական լսումներ «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով
1 / 7

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով:

Լսումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ պետական մարմինների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը գործունեության ընթացքոմ ստացել է 21 դիմում, դրանցից 16-ը մերժվել է. բոլոր նյութերը տեղադրված են ԱԺ կայքէջում եւ հասանելի են հանրությանը: Ներկայացնելով ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները` Դավիթ Հարությունյանը նկատեց, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նա հույս հայտնեց, որ լսումները կօգնեն բարեփոխելու ոլորտի օրենսդրությունը:

«Խորհրդարանական էթիկայի ոլորտում միջազգային չափորոշիչները եւ զարգացման ընդհանուր միտումները» զեկույցով հանդես եկավ Կանադայի Մաքգիլ համալսարանի Զարգացմանն ուղղված միջազգային օժանդակության գծով ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը: Նա նկատեց, որ վերջին տասնամյակների ընթացքում ողջ աշխարհում նվազում է հորհրդարանների հանդեպ հանրության վստահությունը, բացառություն են կազմում Շվեդիան եւ Դանիան: Պատճառները բազմաթիվ են. ժողովրդավարության պակաս, արժեհամակարգերի փոփոխություն, կրթվածության մեծացում եւ այլն, ուստի անհրաժեշտ է կատարել համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք կհսկեն պատգամավորների վարքագիծը եւ կնպաստեն խորհրդարանների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Այդ նպատակի համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ունենալ վարքագծի կանոնագիրք, որտեղ ամրագրվում են պատգամավորի վարքագծի կանոնները եւ դրանց խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցները, որոնք տարբեր երկրներում խիստ բազմազան են: Ըստ փորձագետի, թեեւ պատժամիջոցներն արդյունավետ չեն, այնուամենայնիվ դրանց առկայությունն անհրաժեշտ է:

«Կարգավորման հիմնական սկզբունքները. կանոնների գործնական կիրառման որոշ հարցեր» զեկուցմամբ հանդես եկավ խորհրդարանական էթիկայի գծով միջազգային բրիտանացի փորձագետ Ջոն Լյոնը: Կիսելով իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները, նա տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիայում, օրինակ, Վարքագծի կանոնագիրքը 4-5 տարին մեկ փոփոխվում է: Վարքագծի կանոնագիրք ունենալու նպատակը մեկն է՝ ունենալ ուժեղ, վստահելի խորհրդարան, բարձրացնել խորհրդարանի նկատմամբ հանրության վստահությունը: Նշվեց, որ այսօր դեռեւս 6-7 երկրներ ունեն պաշտոնապես հաստատված Վարքագծի կանոնագրքեր: Փորձագետը նշեց, որ Մեծ Բրիտանիայում Ստանդարտների հանձնաժողովի քննության առարկա են դառնում այն դեպքերը, երբ պատգամավորի վարքագիծը բացասաբար է անդրադառնում խորհրդարանի հեղինակության վրա:

«Գույքի եւ եկամուտների հայտարարագրումը. պրակտիկան եւ խնդիրները» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը: Նա նշեց, որ մեկուկես տարի գործող հանձնաժողովն արդյունավետ գործում է, սակայն աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել լրամշակելու ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման վերաբերյալ դրույթները, գտնել ուղիներ՝ պարզելու նրանց կողմից հայտարարագրված տվյալների հավաստիությունը, հստակեցնել ընտանիքի անդամների ցանկն ու փոխկապակցված անձանց շրջանակը, ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը: Արմեն Խուդավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովը համագործակցում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, նախատեսվում է անցնել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի. այս հարցին օժանդակում է Համաշխարհային բանկը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթների եւ հարցերի միջոցով մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկներն ու դիրքորոշումները:

Ամփոփելով լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ լսումներն ընթացան շահագրգիռ, արդյունավետ քննարկման մթնոլորտում, հնչեցին առաջարկներ, որոնք կնպաստեն ոլորտի օրենսդրության կատարելագործմանը:



17.10.2013
Մամլո ասուլիս ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 17-ին հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրին Խորվաթիայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքները: Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ՝ տարեկան նստ...

17.10.2013
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ «Հայաստան. հազարամյակների ուղի …» եռահատորյակի շնորհանդեսը: Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զի...

17.10.2013
Հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 17-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկե ց «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե...

17.10.2013
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 17-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեւանի, Վանաձորի եւ Շիրակի մարզի դպրոցների բարձր դասարանցիների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որը «Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» ՀԿ-ի հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am